ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Կհասկանան իրար

    Կհասկանան իրար

    25.02.2013| 19:48
    «Իրատես de facto»-ն ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց` սպասելի՞ էր, արդյոք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, թե երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:
  • «Եթե հեղափոխությունը չլինի վերևից, կգտնվեն այնպիսիք, ովքեր դա կիրականացնեն ներքևից»

    «Եթե հեղափոխությունը չլինի վերևից, կգտնվեն այնպիսիք, ովքեր դա կիրականացնեն ներքևից»

    25.02.2013| 19:18
    Հետընտրական զարգացումների շուրջ է զրույցը քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
  • Էդուարդ Հայրապետյանից մինչև Բելլա Բարտոկ

    Էդուարդ Հայրապետյանից մինչև Բելլա Բարտոկ

    25.02.2013| 18:59
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերների դատին կներկայացնի դասական երաժշտության հերթական երեկոն: Կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելլա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից:
  • Միայն գրքով

    Միայն գրքով

    25.02.2013| 18:38
    Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու համաշխարհային օրվա առիթով մի քանի օր շարունակ մայրաքաղաքի մոտ 20 թանգարաններում մուտքն անվճար էր, միայն գրքով:
  • ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

    ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

    25.02.2013| 18:19
    Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին: Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:
  • Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

    Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

    25.02.2013| 18:17
    Այսօրվա ԿԸՀ որոշումը 2013թ. նախագահական ընտրություններում հաղթող ճանաչել Սերժ Սարգսյանին, չի արտահայտում հանրության կամքը եւ ընդունելի չէ քաղաքացիների մեծամասնության համար։ Կիսում եմ ԿԸՀ մոտ բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը, որ այդ որոշումը առոչինչ է իր ընդունման պահից։
  • ԿԸՀ-ը նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին

    ԿԸՀ-ը նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին

    25.02.2013| 18:15
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախագահական ընտրություններում հաղթող ճանաչեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը հպարտ է և համեստ

    Րաֆֆի Հովհաննիսյանը հպարտ է և համեստ

    25.02.2013| 18:11
    Իր խոստումի համաձայն ԿԸՀ նիստից և նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս է հրավիրել և հայտարարել է, որ այս որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է հրաժարական տալ:
  • Հունվարյան աճը հակասում է տրամաբանությանը

    Հունվարյան աճը հակասում է տրամաբանությանը

    25.02.2013| 17:34
    Սովորաբար նախընտրական և ընտրական շրջանում տնտեսական դաշտում գործընթացները հիմնականում դանդաղում են, և էական զարգացում այդ ժամանակահատվածում չի լինում: Համենայն դեպս, դա է վկայում Հայաստանի 25-ամյա անկախության քրոնոմետրաժը: Դա բնական է, քանի որ ընտրությունները սպասումների շրջան են:
  • Անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց բարաթի

    Անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց բարաթի

    25.02.2013| 16:55
    «Ունենք փորձառու և անփորձ Րաֆֆի Հովհաննիսյան: Անփորձ, քանի որ նա չի եղել նման իրավիճակում և տեղյակ չէ` ինչպես պետք է նման իրավիճակում իրեն պահի: Եվ փորձառու, քանի որ «Ժառանգության» առաջնորդը քսան տարի է` քաղաքական գործունեությամբ է զբաղվում: 37 տոկոս ստացած թեկնածուն չի կարողանում ավելացնել իր ձայները, քանի որ բարաթ չունի: Իսկ հնուց եկած ասացվածք կա` բարաթ ունես, պարտք եմ, բարաթ չունես, պարտք չեմ»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց ՀԴԿ ղեկավար Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ: